Մենք առաջարկում ենք շինարարական աղբի, հին կահույքի, կենցաղային տեխնիկայի և այլ տեսակի աղբի հուսալի և արագ հեռացում Հայաստանում։
Մեր թիմը ձեր շինհարթակներից կտեղափոխի շինարարական, վերանորոգման աշխատանքների մնացորդներն ու աղբը, ինչպիսիք են բետոնը, փայտանյութը, մետաղը և այլն։
Հին կահույքի հեռացումը այլևս դժվարություն չէ ձեզ համար։ Գրեք կամ զանգահարեք մեզ՝ հեռացումը այսօր կազմակերպելու համար։ Մենք կփորձենք նվիրաբերել այն, եթե կահույքը դեռ կարելի է օգտագործել:
Մենք կհեռացնենք ձեր խոշոր և փոքր տեխնիկան, ինչպիսիք են սառնարանները, լվացքի մեքենաները և այլն: Ավելի արագ և մատչելի հեռացման համար, խնդրում ենք, անջատել սարքերը մինչև մեր ժամանումը:
Մեր թիմը կհեռացնի ձեր գրասենյակում կուտակված ողջ աղբը՝ հին գրասենյակային կահույքից ու սարքավորումներից մինչև մեծ քանակությամբ գրասենյակային թղթեր:
Բակի թափոնների և բեկորների հեռացումը օգնում է պահպանել ձեր բակի արտաքին տեսքը՝ զերծ պահելով այն ոչ միայն աղբից, այլև հրդեհի հնարավոր վտանգներից:
Մեր թիմը ուրախ է սպասարկել Երևանն ու նրա հարակից տարածքները, ինչպես բնակելի, այնպես էլ առևտրային հաճախորդների համար: Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջինը Հայաստանում, որը առաջարկում է աղբի հեռացման նման համալիր ծառայություններ։
Մեր ծառայությունները արագ են, հուսալի։ Հնարավորության դեպքում, մենք հավաքում և հեռացնում ենք աղբը նույն օրը՝ հասկանալով զբաղվածությունը, որը հաճախ առկա է կյանքի նման արագ տեմպի պայմաններում: Անկախ նրանից, դուք ցանկանում եք ազատվել շին աղբից, մեծածավալ կահույքից, գույքից կամ կարիք ունեք մասնագիտացված ծառայությունների, ինչպիսիք են տեխնիկայի, այգու սարքավորումների, գրասենյակային իրերի հեռացումը, մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ:
Շնորհակալություն, մեզ՝ որպես աղբահանության ձեր գործընկեր, ընտրելու համար:
Քանի որ շինարարական աղբը Հայաստանի աղբահանության ոլորտում մեծածավալ թափոնների գերակշռող մասն է կազմում, հարկ ենք համարում առավել մանրամասն ներկայացնել շինարարական աղբի տեսակներն ու դրանց հեռացման կարգը։
Մեր շինարարական աղբի հեռացման ծառայությունները ներառում են՝
Անկախ նրանից, թե դուք նորոգում եք ձեր բնակարանը, թե քանդում հին շենքը, մենք կարող ենք ապահովել շինարարական աղբի տեղափոխման արդյունավետ և մատչելի ծառայություններ։ Ահա, թե ինչպես է այն աշխատում.
Խնդրում ենք, ուղարկել աղբի նկարները մեր կոնտակտային էջի կամ հեռախոսի միջոցով, և մենք կտրամադրենք առավել ստույգ գին և կհամաձայնեցնենք այցի ժամանակը։
Հաջորդ փուլում՝ համաձայնեցված օրը և ժամին, մեր թիմը կժամանի նշանակված տարածք։ Աղբը մեզ ցույց տալուց հետո, մեր թիմը կբեռնի այն բեռնատարի մեջ։
Աղբը բեռնատարի մեջ բեռնելուց հետո մենք այն կտեղափոխենք նշանակված հեռացման վայր: Վերջում կընդունենք վճարումը և կհեռանանք:
Զանգահարեք կամ գրեք մեզ ավելի մանրամասն խորհրդատվության համար։