Մեր ընկերությունը մասնագիտացած է շինարարական աղբի տեղափոխման ծառայություններում` առաջարկելով արագ և արդյունավետ լուծումներ ձեր նախագծերի համար։ Շինարարական աշխատանքներ կատարելիս աղբն ու մնացորդները շարունակաբար մաքրելու անհրաժեշտություն է առաջանում և մենք այստեղ ենք՝ ձեզ այդ խնդրից ազատելու համար:
Մեր ծառայությունները հնարավորություն են տալիս աշխատանքային տարածք ազատել, ինչը կարևոր է նոր նյութերի առաքման և շինարարության անխափանության համար։ Շինարարական աղբի առկայությունը կարող է հանգեցնել ուշացումների և խառնաշփոթի շինհրապարակում: Պարզապես զանգահարեք մեզ, և մեր թիմը կժամանի՝ այն մաքրելու և հաջորդ աշխատանքային փուլին պատրաստելու համար:
Մեր գները (յուրաքանչյուր պարկը առավելագույնը 20կգ զանգվածի համար)․
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս գները վերաբերում են այն դեպքերին, երբ դուք արդեն փաթեթավորել եք ամբողջ շինարարական աղբը պարկերի մեջ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է գնահատել տեղում, քանի որ աշխատանքի արժեքը կարող է տարբեր լինել՝ կախված բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են, օրինակ՝ աղբի և մեր մեքենաների կայանատեղիի միջև հեռավորությունը և այլն:
Լրացուցիչ տեղեկությունների և պատվերների համար, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով մեր կայքի կոնտակտային էջը կամ զանգահարելով մեզ։
Զանգահարեք կամ գրեք մեզ ավելի մանրամասն խորհրդատվության համար։